Fitch–ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը

Fitch
Միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ` Ռուսաստանում տնտեսական անկումն ու ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը կհարվածեն հայկական արտահանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ու ՌԴ–ի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։
Գործակալության զեկույցի համաձայն` նախկինում կանխատեսվող 5.3% տնտեսական աճի փոխարեն այժմ առավելագույնը մինչև 1,3% տնտեսական աճ է կանխատեսվում։ Ընդ որում` այս վերանայման հիմքում հիմնականում հաշվի է առնված արտահանումների ու ՌԴ–ից դրամական փոխանցումների ծավալների կրճատումը։
«Ռուսաստանում տնտեսական խոր անկումն ու ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը կհարվածեն հայկական արտահանմանը»,- ասված է զեկույցում։
Ի դեպ, 2023 թվականի համար Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ աճը կվերադառնա 4,2 տոկոսի միջակայք` ի հաշիվ ներդրումների ու առևտրի ակնկալվող բարենպաստ զարգացումների։
Հիշեցնեք` ռուս–ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետևանքների պատճառով ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանում այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը ևս 5.3 տոկոսից նվազեցրել է մինչև 1.6 տոկոս։
Արդյունաբերության ոլորտում, ըստ ԿԲ–ի, սպասվում է 4.7 տոկոսանոց անկում, տրանսֆերտները կկրճատվեն 20 տոկոսով։
ԿԲ–ն անկում է կանխատեսել նաև շինարարության ոլորտում։ Իսկ տնտեսության միակ ճյուղը, որն այս տարի 2021թ–ի համեմատ աճ կարձանագրի, ԿԲ մասնագետների կանխատեսմամբ` կարող է լինել գյուղատնտեսությունը։