ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը հաղթեց շվեդ Համպաս Բռոմանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ճիշտ է` մենամարտը բավականին բարդ ստացվեց, բայց Լոռու մարզը ներկայացնող բռնցքամարտիկը գրագետ մարտավարության շնորհիվ կարողացավ մենամարտն ավարտել իր օգտին»,– գրված է հաղորդագրության մեջ։
Նա իր հաղթանակով առնվազն բրոնզե մեդալ ապահովեց։
Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ։
Նշենք, որ մինչ այս առնվազն բրոնզե մեդալ էր ապահովել նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը։