Երևանում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանում` Ավան հոգեկան առողջության կենտրոնի մուտքի մոտ, երեկ տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 75-ամյա Սերժիկ Կ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գյումրու աղբանոցում հայտնաբերված 30–ամյա տղամարդուն սպանել են. ձերբակալված կա