Արևմտյան ԶԼՄ–ները թաքցնում են Ուկրաինայի իրականությունը. ամերիկացի լրագրող

Զինծառայողներ
Լարա Լոգանը նշել է, որ Արևմտյան Ուկրաինայում նացիստական խմբեր են մնացել, և շատերը նախընտրում են լռել այդ մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Արևմտյան լրատվամիջոցները աչք են փակում Ուկրաինայի իրական պատկերի վրա և հավատում են այն բացասական բաներին, որ ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Real America's Voice-ի եթերում նման հայտարարություն է արել ռազմական լրագրող, News & Documentary Emmy մրցանակի դափնեկիր Լարա Լոգանը։
Նա ասել է, որ այսօր ապատեղեկատվության այնպիսի աննախադեպ քանակ կա, որպիսին իր ռազմական լրագրության 35–ամյա փորձի ընթացքում երբևէ չի հանդիպել։ Ամերիկացի լրագրողը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները ստում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

«Մեզ գցում են մի արկղի մեջ, որտեղ մենք պետք է ատենք Վլադիմիր Պուտինին, հավատանք այն ամենին, ինչ ասվում է նրա մասին և սիրենք Ուկրաինան: Եվ չկա որևէ այլ միջանկյալ բան», - ասել է Լոգանը:

Լրագրողի խոսքով` ԿՀՎ-ն ոչ միայն հովանավորել է Ուկրաինայում 2013-2014 թվականների «գունավոր հեղափոխությունը», այլև շարունակում է հովանավորել Արևմտյան Ուկրաինայի նացիստական ստորաբաժանումներին։ Նա շեշտել է` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող «Ազովի» գումարտակը նացիստական է, ինչի մասին վկայում են նրանց համազգեստի տարբերանշանները։
«Սրանք նոր նացիստական խմբեր չեն, այլ նրանք, ովքեր մնացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից», - ասել է Լոգանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։