Արայիկ Հարությունյանն ԱԽ նիստ է հրավիրել

Արայիկ Հարությունյանն ԱԽ նիստ է հրավիրել
Արցախի նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների պատասխանատուներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
Ըստ հաղորդագրության` քննարկվել են հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Հարությունյանը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:
Արցախի որևէ պաշտոնյա Հայաստան չի փախել․ ԱՀ ԱԱԾ