Անհամբեր սպասում եմ վերադարձիս. Գարուն դիմել է հայ հանդիսատեսին

Գարու
Հայկական արմատներով երգիչը խոսել է նախահամերգային հույզերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայկական արմատներով կանադա–ֆրանսիացի երգիչ Գարուն (Պիեր Գարանյան) ապրիլի վերջին Երևանում նախանշված համերգից առաջ դիմել է հայ հանդիսատեսին։ Նա ասել է, որ երևանյան այցն իր համերգային շրջագայության առանցքային իրադարձություններից մեկն է։
«Անհամբեր սպասում եմ Հայաստան վերադառնալուն ու ապրիլի 21-22-ին կայանալիք համերգին։ Շատ ուրախ եմ»,- իր տեսաուղերձում ասել է երգիչը։
Նշենք, որ Գարուի ելույթը Երևանում կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի առիթով։
Գարուն վաճառել է ավելի քան 5 միլիոն սկավառակ և արժանացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակների ամբողջ աշխարհում: Նա հայկական արմատներ ունի. ծնվել է Կանադայի հյուսիսում գտնվող Շերբրուկ քաղաքում, էթնիկ հայ ծնողների ընտանիքում և միշտ հիշում է, թե ինչպես է տատիկն իրեն սովորեցրել հայերեն խոսել: