Անաստասիա Բաղիյանը հաղթել է բիաթլոնիստների անհատական մրցապայքարում

Պարալիմպիկ խաղեր
«Մենք միասին ենք. սպորտ» խաղերում ներառված է 6 մարզաձև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Ռուսաստանցի բիաթլոնիստ Անաստասիա Բաղիյանը դարձել է Խանտի Մանսիյսկում կազմակերպված պարալիմպիկ խաղերի անհատական մրցապայքարի հաղթող։
12 կմ տարածությունը նա հաղթահարել է 39 րոպե 6,02 վայրկյանում՝ թույլ տալով մեկ վրիպում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վերա Խլիզովան (+1.00,5, ոչ մի վրիպում), երրորդ տեղը՝ Բերեժնայան (+3.40,9, ոչ մի վրիպում):
Բոլորը ներկայացնում են Ռուսաստանը։
Ցինիզմի բարձրակետ․ Պուտինը՝ ռուս և բելառուս պարալիմպիկ մարզիկներին հեռացնելու մասին
Հիշեցնենք` Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC), առաջնորդվելով Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկություններով, դադարեցրել էր ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը 2022 թվականին Պեկինում կայացած պարալիմպիկ խաղերին։ Մարտի 18-ից մարտի 21-ը Խանտի Մանսիյսկում կազմակերպվել են «Մենք միասին ենք. սպորտ» համառուսաստանյան բաց սպորտային խաղերը։ Անցկացվում են դահուկավազքի, բիաթլոնի, սնոուբորդի, լեռնադահուկային սպորտի, անվասայլակով քյորլինգի և սահնակով հոկեյի մրցումներ, ինչպես նախատեսված էր Պեկինի պարալիմպիկ խաղերի ծրագրով:
Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղազախստանի պարալիմպիկ հավաքականները: