Վաղուց այսքան միասնական չենք եղել. Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը նվիրված համերգի ժամանակ (18 մարտի, 2022թ). Մոսկվա
Ռուսական պետության ղեկավարը ելույթ է ունեցել և խոսել Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մենք վաղուց այսքան միանական չենք եղել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ղրիմի և ՌԴ-ի վերամիավորման 8-ամյակի կապակցությամբ «Լուժնիկիում» կազմակերպված հանրահավաք-համերգի ժամանակ։
«Ուս ուսի տված օգնում են, աջակցում միմյանց։ Եթե պետք է, մարտի դաշտում սեփական մարմնով պաշտպանում են գնդակից, ինչպես հարազատ եղբորը։ Մենք վաղուց այսքան միասնական չենք եղել», - ասել է ՌԴ նախագահը՝ անդրադառնալով Ուկրաինայում ռուս զինվորականների գործողություններին։
Նա ընդգծել է, որ հատուկ գործողության նպատակը մարդկանց ցեղասպանությունից ազատելն է։
«Մարդիկ, որոնք ապրել են և ապրում են Դոնբասում, չհամաձայնեցին պետական հեղաշրջմանը։ Նրանց դեմ անմիջապես կազմակերպվեցին պատժիչ ռազմական գործողություններ։ Նրանց գցեցին շրջափակման մեջ, պարբերաբար հրետակոծության ենթարկեցին հրանոթներից, հարվածներ հասցրին ավիացիայով։ Դա հենց այն է, ինչ կոչվում է ցեղասպանություն։ Ռազմական գործողության հիմնական պատճառն ու նպատակը մարդկանց հենց այդ տառապանքներից, այդ ցեղասպանությունից ազատելն է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը խոսել է նաև Ղրիմն ու Սևաստոպոլի մասին։
«Նրանց պետք էր հանել Ուկրաինայի կազմում գտնվելու նվաստացուցիչ վիճակից», - հայտարարել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները փորձել են «Տոչկա-Ու» հրթիռներով հարվածել Մելիտոպոլին․ ՌԴ ՊՆ