Ուկրաինան պատրաստ չէ ՌԴ–ի հետ բանակցությունների արագացմանը. Պեսկով

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև փաստաթղթի ստորագրման ձևաչափը և մակարդակը կախված կլինի տեքստից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Կիևը պատրաստ չէ արագացնել բանակցությունները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատրաստվող փաստաթղթի ձևաչափն ու ստորագրման մակարդակը կախված կլինի տեքստից, որը դեռ պետք է համաձայնեցվի:
«Կարող եմ միայն արձանագրել, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է շատ ավելի արագ աշխատել։ Ցավոք, ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների տեմպերն արագացնելու պատրաստակամություն չի դրսևորում», - ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։