Սիմոնյանն ասել է` որ արտահայտության համար է Եվրոպան իր նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

Սիմոնյանը պատմել է, որ իր երեխաներին, բոլոր հարազատներին և մտերիմներին զանգահարում են և սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Լուժնիկիում» Ռուսաստանի և Ղրիմի վերամիավորման հոբելյանական համերգին ելույթում ասել է, որ Ուկրաինան իր նկատմամբ քրեական գործ է հարուցել, իսկ Եվրոպան պատժամիջոցներ է սահմանել «Россия, матушка, забери Донбасс домой» արտահայտության համար։
Սիմոնյանը հիշեցրել է, որ Ղրիմի վերադարձով «ռուսական գարուն» է սկսվել։
«Մեկ տարի առաջ Դոնեցկում ես և իմ գործընկերներն արդեն խոսել ենք այն մասին, որ գարունը չի կարող հարատև լինել, մի օր ամառ պետք է գա։ Այդ ժամանակ այնտեղ ես նաև ասացի. «Россия, матушка, забери Донбасс домой» (Մայր Ռուսաստան, տուն տար Դոնբասին)։ Այժմ այդ մի արտահայտության համար եվրոպական ազատասեր Ուկրաինան իմ նկատմամբ քրեական գործ է հարուցել, ազատ Եվրոպան` պատժամիջոցներ կիրառել», – ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` իր երեխաներին, հարազատներին և մտերիմներին զանգահարում են և սպառնում։
«Հենց այդ պատճառով ես ուզում եմ կրկնել` մայր Ռուսաստա՛ն, տուն տար Դոնբասին, Ռուսաստա՛ն, պաշտպանիր քո զավակներին», – հավելել է Սիմոնյանը։
Բացի այդ, նա խնդրել է պատժել բոլոր նրանց, ովքեր «կտոր–կտոր են արել Գորլովկայի մադոննային նրա 10 ամսական դստեր հետ», ովքեր կասետային ռումբերով Զուգրեսում ռմբակոծում էին մանկական լողափը, ովքեր հենց հիմա ռմբակոծում են Դոնեցկը, Մելիտոպոլը, Մարիուպոլը, ովքեր ծաղրում ու ծիծաղում էին այրվող մարդկանց վրա Օդեսայում, պատժել հանուն այն տղաների, որոնք պատերազմում են այդ չարիքի դեմ, խաղաղ մարդկանց կյանքերը փրկելու, մեր Ռուսաստանի համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։