Պեսկովը պարզաբանել է՝ ինչու է Լուժնիկիում Պուտինի ելույթի հեռարձակումն ընդհատվել

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի ելույթը րոպեներ անց կրկին հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է՝ ինչու է Լուժնիկիում «Ղրիմյան գարուն» համերգ-հանրահավաքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի հեռարձակումն անսպասելիորեն ընդհատվել:
«Դա պայմանավորված էր սերվերի տեխնիկական խափանմամբ», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Նա խոստացել է, որ «րոպեներ անց նախագահի ամբողջական ելույթը կկրկնվի»: «Ռոսիա 24» հեռուստաալիքն այդ պահին արդեն կրկին ցուցադրում էր ՌԴ նախագահի ելույթը։
Ղրիմի ու Սևաստոպոլի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման օրվան նվիրված համերգ-հանրահավաքը սկսվել է ժամը 15:00-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: