ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել. շենքից տարհանվածների մեջ նաև դեռախասներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 18-ին` ժամը 19:36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ շինության առաջին հարկի սենյակներից մեկում։
Փրկարարներն իրականացրել են տարահանում՝ շենքի երրորդ հարկից դուրս է բերվել 20 դեռահաս։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։53-ին, մարվել՝ 20։12-ին։ Խորհրդակցությունների սենյակում (մոտ 120 քմ) այրվել է գրասենյակային գույքը․ տուժածներ չկան։