Հայկական բանակի զինծառայողները մարտավարական մասնագիտական պարապմունքներ են անցկացրել

Պարապմունքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ձմեռային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման մասնագիտական հմտությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ զորամասերից մեկի զինծառայողները անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում
Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի հենակետ, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր նշանակության փաստաթղթեր և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։