ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, մարզերի մեծ մասում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն`
Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դիլիջանի ոլորաններում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալինի, Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։