Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնին նվիրված ասուլիս

Սերգեյ Սմբատյան
Մարտի 21-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնին, որը կանցկացվի մարտի 23-ից 30-ը։
Sputnik
Փառատոնի նպատակն է պահպանել ու տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Ասուլիսի բանախոսներն են՝
Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ),
Արամ Սաթյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ),
Սերգեյ Սմբատյան (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար),
Սարգիս Բալբաբյան (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն):
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։