Երգիչ Դիմա Բիլանը վիրահատվել է

Դիմա Բիլան. Արխիվային լուսանկար
Վիրահատությունը ծրագրված է եղել և տեղի է ունեցել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանը վիրահատության է ենթարկվել։ Այս մասին նա պատմել է իր Telegram ալիքում։
Վիրահատությունը ծրագրված է եղել և տեղի է ունեցել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, սակայն այլ մանրամասներ երգիչը չի հայտնել։
«Ես հասկանում եմ, թե հիմա ինչ տրամադրություններ են անհանգստացնում, որ մարդիկ ուզում են հենակետ գտնել: Ես միշտ պատրաստ եմ լինել այս կետը ձեզ համար: Ես պարզապես ուզում եմ ասել, որ սիրում եմ ձեզ»,- գրել է Բիլանը՝ դիմելով իր երկրպագուներին։
Նա նշել է, որ վիրահատության նախապատրաստման ընթացքում մի քանի դուետ է ձայնագրել։