ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ամերիկացի երգչուհի Շերը հայտարարել է, որ ցանկանում է իր տանն ապաստան տալ ուկրաինացի ընտանիքներին։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։
«Ես կցանկանայի իմ տանն ապաստան տալ ուկրաինացի ընտանիքներին։ Նրանք այստեղ անվտանգ կլինեին և նրանց մասին հոգ կտանեին։ Պետք է ավելի լուրջ մոտենալ գործին»,- Twitter-ում գրել է երգչուհին։
Նա հույս է հայտնել, որ եթե ինքը կամ իր երեխաները հայտնվեին նման իրավիճակում, կգտնվեին մարդիկ, որ կցանկանային հոգ տանել իրենց մասին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինան լքել է 3,27 մլն մարդ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։