ԴԺՀ-ի և ՉԺՀ-ի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի է ստեղծվել. Բասուրին

Էդուարդ Բասուրին
Բասուրինը կարծում է, որ բավարար կլինի, եթե Ռուսաստանն իր հսկողության տակ վերցնի Դոնբասի օդային տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների օդային տարածքում ոչ թռիչքային գոտի է ստեղծվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռազմական տեսանկյունից մեզ պետք չէ հակաօդային պաշտպանության ինչ-որ լուրջ համալիրներ փոխանցել, բավական է, որ ՌԴ–ն ինքը վերահսկի երկինքը», - ասել է ԴԺՀ ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Ռուսաստանի աջակցությամբ ԴԺՀ երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելն իմաստ ունի, քանի որ կկանխվի Դոնեցկի գնդակոծման դեպքերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։
ՌԴ ԶՈւ–ն ապահովել է շուրջ 43 հազար մարդու տարհանումը Մարիուպոլից