Ցինիզմի բարձրակետ․ Պուտինը՝ ռուս և բելառուս պարալիմպիկ մարզիկներին հեռացնելու մասին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը նշել է, որ վերջին շրջանում համաշխարհային սպորտում հաճախակիացել են քաղաքականություն կիրառելու, զրպարտության դեպքերը, այնտեղ կողմնակալություն է տիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս և բելառուս պարալիմպիկ մարզիկներին Պեկինի խաղերից հեռացնելը ցինիզմի բարձրակետ է անվանել։ Նա ողջունել է Խանտի Մանսիյսկում «Մենք միասին ենք. սպորտ» այլընտրանքային ձմեռային պարալիմպիկ խաղերի մասնակիցներին։
«Ցինիզմի բարձրակետը ռուս և բելառուս մարզիկներին Պեկինի պարալիմպիկ խաղերից հեռացնելն էր: Տուժեցին ոչ միայն անմեղ մարզիկները, այլ պարալիմպիկ մարզիկները, մարդիկ, որոնք չեն կոտրվել, բայց հաղթահարել են կյանքի ամենադժվար փորձությունները, որոնք համաշխարհային աջակցության են արժանի: Վերջին շրջանում համաշխարհային սպորտում հաճախակիացել են քաղաքականության կիրառման, զրպարտության դեպքերը, այնտեղ կողմնակալություն է տիրում»,– ասել է ՌԴ նախագահը։
«Մենք միասին ենք. սպորտ» այլընտրանքային խաղերին մասնակցում են նաև հայ մարզիկները։
Անաստասիա Բաղիյանը պարալիմպիկ խաղերում հաղթել է բիաթլոնային սպրինտի մրցավազքում
Հիշեցնենք` Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC), առաջնորդվելով Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկություններով, դադարեցրել էր ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը 2022 թվականին Պեկինում կայացած պարալիմպիկ խաղերին։ Մարտի 18-ից մարտի 21-ը Խանտի Մանսիյսկում կազմակերպվել են «Մենք միասին ենք. սպորտ» համառուսաստանյան բաց սպորտային խաղերը։ Անցկացվում են դահուկավազքի, բիաթլոնի, սնոուբորդի, լեռնադահուկային սպորտի, անվասայլակով քյորլինգի և սահնակով հոկեյի մրցումներ, ինչպես նախատեսված էր Պեկինի պարալիմպիկ խաղերի ծրագրով: