«Չեմ ուզում բեռ լինել». լեգենդար Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել

Ալեն Դելոն. Արխիվային լուսանկար
Ֆրանսիական կինոյի լեգենդը վաղուց դժգոհում է վատ ինքնազգացողությունից, բայց չի պատրաստվում երկար բուժում անցնել հիվանդանոցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ֆրանսիացի դերասան ու մի ամբողջ դարաշրջանի սեքս-սիմվոլ Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի միջոցով հեռանալ կյանքից: Ավելի վաղ նա այդ մասին ասել էր մի հարցազրույցում, իսկ օրերս RTL հեռուստաալիքի եթերում նրա խոսքերն ու մտադրությունները հաստատել է որդին՝ Էնթոնին։
86-ամյա դերասանն ուզում է ինքնուրույն հեռանալ կյանքից, որ նեղություն չտա մտերիմներին ու չտառապի առողջության վատթարացման պատճառով: Նա վաղուց է բողոքում առողջական խնդիրներից, բայց չի պատրաստվում երկար բուժում անցնել հոսպիտալում։
Դերասանի խոսքով՝ նա որոշել է հեշտությամբ մահանալ, ուստի ուզում է դիմել այդ ընթացակարգին։
Դելոն-Կրտսերը նշել է, որ հորն արդեն խոստացել է կողքին լինել նրա վերջին րոպեներին։ Ընդ որում, նա հրաժարվել է էվթանազիա իրականացնելու պատասխանատվությունից, այդ պատճառով դրանով կզբաղվի նրա կրտսեր քույրը՝ Անուշկան։
Ալենն ապրում է Շվեյցարիայում, որտեղ էվթանազիան օրինական է։ Դերասանն արդեն հոգ է տարել իր կտակի մասին։ Այնպես որ, նա հանգիստ է իր սերունդների ապագայի համար։