Արթիկի տարածաշրջանում բուք է, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Թումանյանի, Ստեփանավանի, Աշոցքի, Ջերմուկի, Աշտարակի, Ապարանի, Դիլիջանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի տարածաշրջանում բուք է։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Թումանյանի, Ստեփանավանի, Աշոցքի, Ջերմուկի, Աշտարակի, Ապարանի, Դիլիջանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: