Արմեն Գրիգորյանը կմեկնի Գերմանիա

Արմեն Գրիգորյան
Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ կունենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գրիգորյանը հանդիպելու է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ:
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա:
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին