Վրաստանում հեղուկ գազի պակասուրդ է առաջացել

Լցակայան
Սահմանին կուտակված մեքենաների հերթերը վառելիքի մատակարարման խնդիրներ են առաջացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Վրաստանում հեղուկ գազի պակասուրդ է առաջացել։ Տեղեկությունը հայտնում են վրացական լրատվամիջոցները` հղում անելով Հեղուկ գազի ասոցիացիայի նախագահ Նիկա Խոպերիային։
Պատճառը ռուս–վրացական սահմանին մեքենաների կուտակումն է, ինչը դժվարացրել է հեղուկ գազի մատակարարումը Ռուսաստանից։
Նշենք, որ ձնաբքի պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարտի 11-15-ը փակ էր, դրա հետևանքով բազմաթիվ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ էին կուտակվել սահմանին։
Հեղուկ գազը Վրաստան է մատակարարվում հիմնականում Ռուսաստանից, իսկ ավտոմեքենաների 9 կիլոմետրանոց հերթը լուրջ խնդիրներ է առաջացրել։
«Այս իրավիճակը երևի մինչև ամսվա վերջ կպահպանվի», - ասել է ասոցիացիայի ղեկավարը:
Նշենք, որ Վրաստանում հեղուկ գազը հիմնականում օգտագործվում է ավտոմեքենաների լիցքավորման համար։
Ռիսկերը չեն հանգեցնի նրան, որ ՌԴ–ն վերանայի Հայաստանին մատակարարվող գազի գինը․ Դավթյան