Վատ եղանակի պատճառով Լարսի ռուսական հատվածից արգելվում է մեծ բեռնատարների երթևեկությունը

«Վերին Լարս». Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԻՆ–ը խորհուրդ է տալիս վարորդներին հնարավորության դեպքում ձեռնպահ մնա այդ ուղղությամբ երթևեկելուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Վրաստանի տարածքում վատ եղանակային պայմանների պատճառով Լարսի ռուսական հատվածում` Վլադիկավկազ քաղաքի մոտ, արգելվում է մեծ բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նման որոշում է ընդունվել հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները։ Ճանապարհի այդ հատվածը բեռնատարների համար կբացվի հատուկ հանձնարարականից հետո։
Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունը խորհուրդ է տալիս վարորդներին պլանավորել իրենց տեղաշարժը՝ ստեղծված իրադրությանը համապատասխան, ինչպես նաև հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ այդ ուղղությամբ երթևեկությունից։