Մոսկվան և Կիևը պայմանավորվել են համատեղ պահպանել Չեռնոբիլի ատոմակայանը

Այս օբյեկտի անվտանգությունն ապահովելու համար ռուսական կողմը մտադիր է շարունակել ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսական կողմը համաձայնության է եկել ուկրաինացի զինվորականների հետ Չեռնոբիլի ատոմակայանում համատեղ անվտանգության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա մանրամասնել է, որ երկրները համատեղ կվերահսկեն էներգաբլոկների և սարկոֆագի անվտանգությունը։
«Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանն այնպես, որ չվնասեն դրա անվտանգությունը: Կայանի անվտանգության գումարտակի ուկրաինական բաժանմունքի զինվորականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նրա էներգաբլոկների և սարկոֆագի համատեղ անվտանգության վերաբերյալ»,-ասել է դիվանագետը։
Զախարովան վստահեցրել է, որ այս օբյեկտի անվտանգությունն ապահովելու համար ռուսական կողմը մտադիր է շարունակել ջանքեր գործադրել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։