Մեքենայից 11 մլն դրամ են գողացել. ահազանգողն ինքն է բանալու կրկնօրինակը տվել գողերին

Հյուսիսային մաքսատուն. Արխիվային լուսանկար
Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային մաքսատան վարչության տարածքում, այժմ միջոցառումներ են ձեռնարկվում` գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Գյումրի քաղաքի մաքսատան ավտոկայանատեղիում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից 11.000.000 դրամ գողանալու կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի 3 բնակիչ։ Նրանք ներկայացվել են նաև Շիրակի մարզային քննչական վարչություն։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին մարտի 9-ին ահազանգել է Երևանի 31-ամյա բնակիչը։
Բանկի աշխատակիցը 1 մլն դրամ է հափշտակել ու 630 հազարի խաղադրույք կատարել. Արցախի ՔԿ
Բերման ենթարկվածներից 2-ը խոստովանական ցուցմունք են տվել. հայտնել են, որ ոստիկանություն զանգած 31-ամյա տղամարդը մարտի 9-ին իրենց է տվել «Ֆոլքսվագենի» բանալու կրկնօրինակը, ապա եկել են Հյուսիսային մաքսատան վարչության տարածք, որտեղ մեքենայի դուռը բացել և խցիկից գողացել են 10.300.000 դրամը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Խոստովանական ցուցմունք տված և ոստիկանություն ահազանգած տղամարդիկ ձերբակալվել են: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է նախաքննություն: