Լուսակունք գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում աշխատել է հրշեջ–փրկրարաների 2 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում շուրջ 200 հակ անասնակեր է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է մարտի 17-ին, ժամը 16։30-ին։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրշեջ–փրկարարների 2 մարտական հաշվարկ է մեկնել, հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել` 20։56-ին։