Հաքերներն անընդմեջ գրոհում են ՌԴ արտգործնախարարության կայքը. Զախարովա

Մարիա Զախարովա
ՌԴ արտգործնախարարության կայքը փորձում են կոտրել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ ցանցահենները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարարության կայքը շուրջօրյա հարձակման է ենթարկվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱԳՆ–ի կայքը, ինչպես նաև այլ պետական հաստատությունների կայքերն այս մի քանի շաբաթվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով DDoS հարձակումների են ենթարկվում», – «Սոլովյով Live» YouTube–յան ալիքի եթերում ասել է Զախարովան։
Նրա խոսքով` կայքը փորձում են կոտրել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ հաքերները։
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, հղում անելով Չինաստանի ինտերնետի մոնիտորինգի գծով արտակարգ իրավիճակների պետական կենտրոնին, հայտնել էր, որ օտարերկրյա հաքերները համակարգիչներ են «կոտրում» ՉԺՀ–ում հետագայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի վրա կիբեռհարձակումներ իրականացնելու համար։
Հիմա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցություններ չկան. ՌԴ ԱԳՆ