ԵՐԵՎԱՆ, 17 մարտի-Sputnik. Լեհաստանը ներկայացնող Կարոլինա Բելյավսկան դարձել է «Միսս աշխարհ» գեղեցկության 70-րդ հոբելյանական մրցույթի հաղթող, հայտնում են մրցույթի Twitter-ի պաշտոնական էջում։
Մրցույթն անցկացվել է Պուերտո Ռիկոյում, որի եզրափակիչ փուլը 2021 թվականին տեղափոխվել էր անորոշ ժամանակով` կորոնավիրուսի պատճառով:
Կազմակերպիչների տվյալներով ՝ գեղեցկուհի Բելյավսկան սովորում է մագիստրատուրայի մենեջմենթ բաժնում և նախատեսում է հետագայում դիսերտացիա պաշտպանել: Աղջիկը զբաղվում է կամավորական աշխատանքով ու օգնում է անօթևաններին, ինչպես նաև աշխատում է որպես մոդել:
Հայտնի է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի հաղթողը
© AFP 2024 / RICARDO ARDUENGO
«Ես ցնցված էի, երբ իմ անունը լսեցի։ Ես դեռ չեմ կարողանում հավատալ դրան։ Ինձ համար մեծ պատիվ է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթողի թագը դնելը և ես չեմ համբերում անցնել իմ աշխատանքին», - հայտարարել է հաղթողը։
Երկրորդ տեղում Է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Շրի Սայնին, իսկ երրորդում ՝ Կոտ դ'Իվուարը ներկայացնող Օլիվիա Յասը։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից հետո շատ երկրներ հայտարարել էին, որ իրենց ներկայացուցիչները չեն լինի մրցույթում։ Մրցույթին մասնակցելուց հրաժարվել է Ռուսաստանը։ Ուկրաինան մասնակցել է։