Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել

Դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Գյումրիում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել:
Sputnik Արմենիայի տվյալներով` մարտի16-ին` ժամը 19։30-ի սահմաններում, Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդի դին։
Շիրակի մարզի դատախազ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ կատարվում է դեպքի վայրի զննություն:

«Այս պահին դեռ գործ չի հարուցվել, կատարվում է դեպքի վայրի զննություն ու դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասների առկայության դեպքում դրանց տեղակայումը, բնույթը, վաղեմության ժամկետներն ու մահվան պատճառները պարզելու համար»-նշեց Գրիգորյանը:

Նշենք, որ դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` տվյալ երիտասարդը գունավոր մետաղներ էր հավաքում այդ տարածքում: