Գերմանիան Հայաստանին մոտ 535 հազար եվրո կհատկացնի զբոսաշրջության զարգացման համար

Այդ միջոցներով կիրականացվեն ճանաչողական այցեր, կստեղծվեն լուսանկարներ և տեսանյութեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի-Sputnik. Գերմանիան 298 մլն դրամ (մոտ 535 հազար եվրո) կհատկացնի Հայաստանին զբոսաշրջության զարգացման համար։ Հարցը ներառված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի մեջ։
Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այդ միջոցներով ճանաչողական այցեր կանցկացվեն լրագրողների, բլոգերների և այլ անձանց համար (առնվազն 55 մարդ), կստեղծվեն 250 լուսանկարների բազա և 5 տեսանյութ, ինչպես նաև 8 մարկետինգային ծրագիր:
Միջոցները կհատկացնի Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպությունը (GIZ)։