Գաստրո, արկածային, գինու ուղղություններ. ՀՀ–ն մասնակցել է զբոսաշրջային ցուցահանդեսին

Մոսկվայում տեղի ունեցող MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացել է 1 միասնական տաղավարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանը MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացրել է իր զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի տաղավարը Մոսկվայի MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսում
Նշվում է, որ ՀՀ–ն մարտի 15-17-ը մեկ միասնական տաղավարով է մասնակցել զբոսաշրջային ցուցահանդեսին։
Հայկական տաղավարում ներկայացված է եղել արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոներ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում է 13 զբոսաշրջային ընկերություն։
Հայաստանի տաղավարը Մոսկվայի MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսում
MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը 2018-2019 ցուցահանդեսների համառուսաստանյան վարկանիշի բոլոր անվանակարգերում ամենախոշորն է «Տուրիզմ և հանգիստ» կատերգորիայում։
Հայաստանի տաղավարը Մոսկվայի MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսում
Ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն ունեն հանդիպելու համաշխարհային զբոսաշրջային ասոցիացիաների ներկայացուցիչների, ոլորտի համակարգողների հետ, գտնելու նոր հաճախորդներ և գործընկերներ, ինչպես նաև գործարար ծրագրի յուրահատուկ միջոցառումների ժամանակ տեղեկանալու ոլորտի միտումների մասին: