«FlyOne Armenia»–ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի ամեն օր

FlyOne Armenia ընկերության օդանավը
Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերը մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան։
Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը տրվել է 2022թ. մարտի 1-ին:
Այժմ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ և Լիոն:
Նշենք, որ« FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: