Երևանն ու Մոսկվան կենսանվտանգության խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներ ունեն. ՌԴ ԱԳՆ

Քննարկվել է կենսաբանական անվտանգության վերաբերյալ երկկողմ հուշագրի կատարման ընթացքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի– Sputnik. Հայաստանը ու Ռուսաստանը Մոսկվայում կայացած խորհրդակցություններում միջգերատեսչական ձևաչափով հաստատել են կենսաբանական անվտանգության խնդիրների նկատմամբ մոտեցումների ընդհանրությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Միջոցառումը հաստատել է Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը կենսաբանական անվտանգության խնդիրների շուրջ։ Ընդգծվել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ պրոֆիլային բազմակողմ հարթակներում հետագա սերտ համակարգման և կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը»,–ասված է փաստաթղթում:
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ:
Քննարկվել է կենսաբանական անվտանգության վերաբերյալ երկկողմ հուշագրի կատարման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները։
Չղջիկները` որպես կենսաբանական զենքի գործակալներ. ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել
Քննարկվել են այդ հուշագրի դրույթների օպտիմալացման և իրականացման արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմի ձևավորման միջոցով։