ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ԵԱՏՄ-ում առանց մաքսազերծման ապրանքների ներմուծման սահմանը բարձրացրել են մինչև հազար եվրո։
Տեղեկությունը նիստի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵԱՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ Նա նշել է, որ սահմանաչափը ժամանակավորապես է ավելացել՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։
2020 թվականի հունվարի 1-ից քաղաքացիների կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսազերծման շեմը 200 եվրո էր:
Ենթադրվում է, որ այդ քայլը կաջակցի այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան առցանց-խանութներում։ Այն նաև թույլ կտա խուսափել ապրանքների դեֆիցիտից: