Դատավորների էլեկտրոնային մակագրման բանալիները չեն վերադարձվել. ԲԴԽ–ն` դատախազությանը

Դատական դեպարտամենտն անդրադարձել է Գոռ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե քրգործերի էլեկտրոնային մակագրման բանալիներն արդեն փոխանցվել են դեպարտամենտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը հերքում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե դատական դեպարտամենտին են փոխանցվել քրգործերի էլեկտրոնային մակագրման բանալիները։ ԲԴԽ–ն Facebook–ի իր էջում այս մասին հայտարարություն տարածել։
Նշենք, որ համակարգն ավելի քան կես տարի խափանված է, և համակարգիչների փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի որևէ գործ, այսինքն` «ձեռքով են մակագրում» դատական գործերը։ Հարցն այն է, որ քրգործերից մեկի շրջանակում առգրավվել են մակագրման բանալիները։ Սակայն այսօր Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են դատական դեպարտամենտին։
«Համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»,–հայտարարում է դատական դեպարտամենտը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան` կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ։
Դատական գործերի «ձեռքով» մակագրության պրակտիկան շարունակվում է, լուրջ հարցեր են առաջ գալիս