ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Լեհական «Պոգոն» ֆուտբոլային թիմի հայազգի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն այսօր ստացել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար նախատեսված մրցանակները։
Լեհական ակումբն Instagram–ի էջում հայտնել է, որ մրցանակներից մեկը «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է։
Նշենք, որ երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել էր ձայների 92%-ը։