Utair-ը շարունակում է թռիչքները դեպի Հայաստան ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներով

UTair–ի ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Ավիաընկերությունը շարունակում է թռիչքներ իրականացնել ինչպես Ռուսաստանի ներսում, այնպես էլ արտասահմանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Utair-ը շարունակում է թռիչքները Հայաստան և այլ երկրներ ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներով, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Ավիաընկերությունը շարունակում է թռիչքները դեպի արտերկիր: Այս պահին Utair-ը միջազգային չվերթներ է իրականացնում դեպի Հայաստան, Ադրբեջան, Տաջիկստան, Թուրքիա և Ուզբեկստան: Թռիչքները դեպի օտար երկրներ իրականացվում են Utair-ին պատկանող և Ռուսաստանի քաղաքացիական ինքնաթիռների գրանցամատյանում գրանցված ինքնաթիռներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ ավիաընկերությունը փորձում է ապահովել այլ երկրների և Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների միջև տրանսպորտային հասանելիությունը: