Ճապոնիայում 5,6 մագնիտուդով կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերից դեպի արևելք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,6 մագնիտուդով կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել: ՌԻԱ Նովսոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է երկրի օդերևութաբանական գլխավոր գործակալությունը։
7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժից երկու ժամ անց տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափից արևելք: Օջախի խորությունը` 50 կմ։
Ճապոնիայում հզոր երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ կա. տեսանյութ
Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների շրջանում Խաղաղ օվկիանոսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցունամիի վտանգ է հայտարարվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 60 կմ խորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Միևնույն ժամանակ, ճապոնական լրատվամիջոցների տվյալներով՝ տուժածների մասին բազմաթիվ հաղորդումներ են ստացվում: