Սլովենիայի և Խորվաթիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը արկածախնդրություն է. ՌԴ ԱԳՆ

Զենք
ՌԴ ԱԳՆ–ից շեշտել են, որ այդ արկածախնդրության հեղինակները պետք է իրենց հաշիվ տան, թե ում դեմ են օգտագործվելու զենքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Սլովենիայի և Խորվաթիայի կողմից Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելը արկածախնդրություն է, դրա հեղինակները պետք է հասկանան, թե ում դեմ է այդ զենքն օգտագործվելու, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։
«Անհասկանալի են թե՛ Սլովենիայի, թե՛ Խորվաթիայի կողմից Կիևին մահաբեր զենք մատակարարելու հայտարարությունները: Այդ արկածախնդրության հեղինակները պետք է իրենց հաշիվ տան, թե ում դեմ են օգտագործվելու զենքերը», - ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։