Սյունիքում ձյուն է տեղում, Աշոցքում և Ամասիայում բուք է. կան փակ ճանապարհներ

Սյունիք. Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տեղեկացվում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Վայոց ձորի մարզի Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (մերկասառույց), Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ, Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի, Ամասիա-Ցողամարգ, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Գորիս-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջանների, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. եղանակի տեսություն