ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ինչպես հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի վարչությունը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ներկայիս ճգնաժամի հումանիտար խնդիրներին և դրանց հաղթահարմանն ուղղված Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու գործողություններին։
Հոգևոր առաջնորդներն ընդգծել են ընթացող բանակցային գործընթացի բացառիկ կարևորությունը՝ խաղաղության շուտափույթ ձեռքբերման հույս հայտնելով։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և պատրիարք Կիրիլը քննարկել են նաև երկկողմ համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր։