Համագործակցության ուղիների մեծ մասը սառեցված է, բայց ոչ ընդմիշտ. ԵՄ–ում ՌԴ ներկայացուցիչ

Վլադիմիր Չիժով. Արխիվային լուսանկար
Ռուսական կողմն այժմ գործում է Եվրամիության կողմից ընդունված սահմանափակումները հաշվի առնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Եվրամիության միջև համագործակցության ոլորտների մեծ մասը սառեցված է, բայց ոչ ընդմիշտ: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։
«Իրականում, Եվրամիության հետ մեր փոխգործակցության ոլորտների մեծ մասը սառեցվել է, բայց դրանցից ոչ մեկը հավերժ չի սառեցվել։ Նման ձևակերպում ոչ ոք չի կիրառել»,- ասել է Չիժովը։
Նրա խոսքով, գործնականում ռուսական կողմն այժմ գործում է Եվրամիության կողմից ընդունված սահմանափակումները հաշվի առնելով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։