Պատժամիջոցների պատճառով. Խուդավերդյանը հեռանում է «Յանդեքսի» գլխավոր տնօրենի պաշտոնից

Տիգրան Խուդավերդյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի -Sputnik. Տիգրան Խուդավերդյանը Եվրամիության պատժամիջոցների պատճառով հեռանում է Yandex N. V. ընկերության տնօրենների խորհրդից և գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հայազգի գործարարը նաև դադարեցնում է իր պաշտոնավարումը հոլանդական դուստր կառույցներում: Այս մասին հաղորդում է «Յանդեքս» ընկերության մամուլի ծառայությունը:
Մինչև ապրիլի 15-ը «Յանդեքս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կկատարի Ելենա Բունինան:
Yandex N. V.-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնթոնի խոսքով՝ ընկերությունը չափազանց զարմացած է, որ Խուդավերդյանը հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում:
«Տիգրանը ընկերությունում աշխատում է ավելի քան 15 տարի և շատ ջանքեր է ներդրել, որպեսզի «Յանդեքսը» զարգանա որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն՝ հաշվի առնելով նաև օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների և բաժնետերերի շահերը», - ասել է Բոյնթոնը։
Ավելի վաղ Եվրամիությունը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին պատժամիջոցներ էր սահմանել Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ:
«Ո՛չ «Յանդեքսը», ո՛չ ընկերության դուստր ձեռնարկությունները չեն ընդգրկվել Եվրամիության, ԱՄՆ - ի կամ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում», - նշած է հաղորդագրության մեջ:
Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» է եկել 2006 թվականին։ Ի թիվս այլ բաների` նա գլխավորում էր «Յանդեքսի» «Բրաուզեր» և «Յանդեքս Նավիգատոր» ծառայությունները։ 2015 թվականին Խուդավերդյանը դարձել է «Յանդեքս։ Տաքսի»–ի գլխավոր տնօրենը, իսկ 2018 – ից ՝ «Յանդեքս։ Տաքսի»–ի և «Յուբերի»։
«Յանդեքսն» ու «Ուրալը» հետաքրքրված են Հայաստանում աշխատելու հեռանկարով. ՌԴ–ում ՀՀ դեսպան
2019 թվականին նշանակվել է «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրենի պաշտոնում։
Երեկ` մարտի 15-ին նրան նշանակել էին Ռուսաստանում «Յանդեքսի» գլխավոր տնօրեն: Ընկերության գլխավոր տնօրենը մնում է Արկադի Վոլոժը։