Փաշինյանը ներկա է եղել ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը

Կենտրոնի ստեղծումը կնպաստի նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, երիտասարդ մասնագետների ձևավորմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել «Քոբրեյն» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը (16 մարտի, 2022թ). Երևան
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նորաստեղծ կենտրոնում նախատեսվում է այստեղ իրականացնել մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանն ու առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը (16 մարտի, 2022թ). Երևան
Կենտրոնի ստեղծումը կնպաստի նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, երիտասարդ մասնագետների ձևավորմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը (16 մարտի, 2022թ). Երևան
Կենտրոնը կառուցվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված ԵՊԲՀ–ականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը (16 մարտի, 2022թ). Երևան
Արարողությանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք: