Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. եղանակի տեսություն

Գրիբոյեդովի արձանը Երևանում. Արխիվային լուսանկար
Ամենացուրտը կլինի Շիրակի մարզում ու Արագածոտնի լեռներում՝ - 17, ամենաբարձրը՝ Արարատի մարզում՝ +6 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 16-ին, 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Ամենացուրտը կլինի Շիրակի մարզում ու Արագածոտնի լեռներում՝ - 17 (գիշերը), ամենաբարձրը՝ Արարատի մարզում՝ +6 աստիճան։
Երևան մարտի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը +2-ից +4 աստիճան, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։