ՄԻԵԴ-ը կասեցրել է Ռուսաստանի դեմ բոլոր բողոքների քննությունը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն որոշել է, որ մարտի 16-ից ՌԴ-ն դադարում է կազմակերպության անդամ լինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է կասեցնել Ռուսաստանի դեմ բոլոր բողոքների քննությունը՝ Եվրոպայի խորհրդից ՌԴ-ի դուրս գալուց հետո։ Այս մասին նշվում է ատյանի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Նախարարների կոմիտեի այն որոշման համաձայն, որ Ռուսաստանի Դաշնությունը 2022 թվականի մարտի 16-ից դադարում է Եվրոպայի խորհրդի անդամ լինել (բանաձև (CM/Res(2022)2), դատարանը որոշել է կասեցնել ՌԴ-ի դեմ բոլոր դիմումների քննությունը մինչև դատարանի աշխատանքի համար սույն որոշման իրավական հետևանքների քննումը»,-հայտնել է ՄԻԵԴ-ը:
Երեկ` մարտի 15–ին, Մոսկվան, պաշտոնական նոտա հղելով, տեղեկացրել էր Եվրոպայի խորհրդից և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից դուրս գալու մասին՝ հայտարարելով, որ կկատարի ՄԻԵԴ-ի որոշումները, եթե դրանք համապատասխանեն Ռուսաստանի Սահմանադրությանը:
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ–ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
ԵԽԽՎ-ն նույն օրը միաձայն բանաձև էր ընդունել, որով խորհրդի կանոնադրական մարմնին՝ Նախարարների կոմիտեին, մատնացույց էր անում, որ Մոսկվան չի կարող խորհրդի անդամ լինել։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն այսօր որոշել է, որ ՌԴ-ն դադարում է կազմակերպության անդամ լինել մարտի 16-ից:
Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին։