ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Արտերկրից Իսրայել վերադարձած երկու ուղևորի մոտ կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Երկիր ժամանած 2 ուղևորի ՊՇՌ թեստերը ցույց են տվել մի տարբերակ, որը, ըստ երևույթին, «Օմիկրոնի» ու դրա BA.2 տեսակի համադրությունն է», - նշված է հաղորդագրության մեջ։
Ուղևորները թեթև ախտանշաններ ունեն` ջերմություն և գլխացավ: Բժիշկների հատուկ օգնության կարիք չկա։
Իմունոլոգ Կիրիլ Կոենի կարծիքով՝ կորոնավիրուսի նոր տարբերակը դժվար թե կարողանա դուրս մղել մյուս մանրէահիմքերը։
«Զանգվածային վարակը, որը մենք տեսանք «Օմիկրոնի» ալիքի ժամանակ, որոշ ժամանակ պաշտպանություն կծառայի», - ասել է նա:
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների ու հոսպիտալացված ծանր հիվանդների թիվը շարունակում է նվազել: