Ինչպես անշարժ գույքի շուկայում խուսափել խարդախներից. նախարարությունը ցանկ է հրապարակել

Նորակառույց շենք
Էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ համագործակցելու դեպքում անշարժ գույքի շուկայում հնարավոր կլինի խուսափել խարդախությունից։
Ըստ հաղորդագրության` մարտի 15-ին էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կայացել խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։
«Խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list. am կայքում բնակարանների կրկնօրինակումն է»,–նշում է նախարարությունը։
Գերատեսչությունը հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ գտնվում է անմիջական կապի մեջ.
https://www.akcern.am/ru/site/index
https://www.real-estate.am/ru
https://www.facebook.com/sweetrealty.am
http://www.sreal.am/ru/
https://www.redgroup.am/
https://www.facebook.com/stayinnapartmentsinyerevan/
https://www.vlrealty.am/ru/home
https://alex-r.am/ru/
http://www.cost.am/home/apartments
https://www.vivarealty.am/ru
https://www.findup.am/ru
https://www.facebook.com/KaskadRealty/
https://bars.am/ru
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած հատուկ գործողությունից հետո ավելացել է Ուկրաինայից և Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը։ Հիմնականում գալիս են Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արևմտյան պատժամիջոցների պատճառով փորձում են որոշ ժամանակով հաստատվել մեր երկրում։
Որոշ սեփականատերեր հրաժարվել են իրենց հին վարձակալներից և բնակարաններն ավելի բարձր գնով վարձակալության են տվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։