ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը մեկնել է Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում հանդիպումների

Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրներն այժմ քննարկվում է ԵԱՏՄ մակարդակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նախատեսվող հանդիպումների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք` ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրղների հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրներն այժմ քննարկվում է ԵԱՏՄ մակարդակում։
Բադասյանը չէր բացառել, որ դրանց արդյունքներց կախված` ներկրման ծավալների քվետավորման ու նույնիսկ երրորդ երկրներից ներկրման մաքսատուրքերի վերանայում արվի տարբեր պարենային ապրանքների համար։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։